Nike-ն ով օրեր առաջ ամերիկացի ֆուտբոլիստ՝ Colin Kaepernick-ին դարձրեց բրենդի առաջին դեմքը, ներկայացրել է նոր մոտիվացնող կոմերցիալը «Dream Crazy» վերնագրով։

Նշենք, որ Nike-ի նոր դեմքի մասին տեղեկանալուն պես ԱՄՆ շատ քաղաքացիներ բողոքի ակցիաներ կազմակերպեցին ընդդեմ Nike-ի, վառելով ու պատռելով Nike-ից գնված ապրանքները։ Պատճառը ֆուտբոլիստի սկանդալային քայլն էր։

Նշենք, որ ավելի վաղ, խաղադաշտում Colin Kaepernick-ը ԱՄՆ հիմնի ժամանակ ոտքի չկանգնեց, այդպիսով իր ձայնը լսելի դարձնելով ու բողոքելով աֆրոամերիկացիների հանդեպ ոստիկանական ուժերի բռնության դեմ։