Կարգ ու Կանոն

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ

 

Ինդուստրիային պատկանող նյութերի հեղինակային բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը INDUSTRIA-ն է։  Նյութերի օգտագործումը (Նյութի ցանկացած տիպի վերարտադրում, տարածում, հանրության իրազեկում, թարգմանություն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ ձևեր) արտոնվում է բացառապես դրա իրավատիրոջ թույլտվությամբ,

ՔԱՆԻ ՈՐ.

«օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը»:

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդ. 65

Սույն կարգը տարածվում է տպագիր (թերթեր և ամսագրեր), էլեկտրոնային (հեռուստատեսություն և ռադիո) և առցանց ԶԼՄ-ների, ընկերությունների պաշտոնական ինտերնետ-կայքերի, թեմատիկ ինտերնետ-կայքերի և անհատ օգտատերերի վրա:

* * *

 

OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Նյութերի օգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

Պետք է էլ. նամակ ուղարկել info@industria.am էլ. հասցեին:

 

  • Նամակում անրաժեշտ է նշել օգտագործվելիք Նյութի.

– վերնագիրը կամ հղումը,
– օգտագործման նպատակները և վայրը (կայքի, բլոգի կամ տվյալ ԶԼՄ-ի պաշտոնական անվանումը),
– հետատարձ կապի համար կոնտակտային անձի անուն, ազգանուն, հեռախոսահամար:

 

Տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները, մեջբերելով Նյութերը, պարտավոր են վկայակոչել աղբյուրը, իսկ առցանց ԶԼՄ-ները պարտավոր են մեջբերել Նյութերը` մեջբերվող Նյութի հիպերհղումով:

Հիպերհղումը պետք է տեղադրվի այն տեքստի առաջին պարբերությունում, որտեղ օգտագործվում է տեքստային Նյութը, կամ օգտագործվող գրաֆիկական Նյութի անմիջապես ներքևի հատվածում: Հիպերհղումը պետք է լինի ամբողջական տեսքով և ակնհայտ ընդգծված, և ոչ` բառի (բառերի) կամ անվան մեջ քողարկված: