Netflix ալտերնատիվ սթրիմային ընկերությունը ներկայացրել է «Black Mirror: Bandersnatch» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի առաջին թրեյլերը։

Նախագծի գործողությունները կատարվում են 1984 թվականին։ Այն պատմում է երիտասարդ ծրագրավորողի մասին, ով համակարգչային խաղ նախագծելու ընթացքում հարցականի տակ է սկսում դնել իրականության առկայությունը։

Հեռուստասերիալի առաջին էպիզոդը Netflix-ի օգտատերերի համար հասանելի կլինի արդեն այսօր։