Օրեր առաջ հիփ հոփ արտիստ՝ Kid Cudi-ն հոլովակի միջոցով անոնսավորեց իր Asterisk Collective նոր նախագիծը։ Չնայած երկրպագուների կողմից բարձրաձայնված տարբեր կարծիքների այսօր պարզ դարձավ, որ տվյալ նախագիծն արտիստի ու adidas Originals-ի համագործակցությունն է։

90-ականների ոգով ստեղծված նոր սիլուետները, որոնք առաջին անգամ հանրությանն էին ներկայացվել սև ու մոխրագույն գունավորումներով, այս անգամ ստացել են կարմիր ընդհանուր գունավորում, համադրված սև, կապույտ, խակի ինչպես նաև սպիտակ դետալներով։

Նշենք նաև, որ սնիքերների տակացուն պատրաստված է բրենդի լավագույն BOOST նորագույն տեխնոլոգիայով։

Սիլուետները կարժենան 130$ ու վաճառքի դուրս կգան դեկտեմբերի 20-ից։