Կայացավ ֆեշն ինդուստրիայի կարևորագույն իրադարձություններից ևս մեկը, Նյու Յորքի նորաձևության շաբաթը։ Այն միջոցառում է, որն անկացվում է տարին երկու անգամ ու տևում մոտ մեկ շաբաթ։ Այն մտնում է նորաձևության կարևորագույն միջոցառումների քառյակի մեջ Լոնդոնի, Միլանի ու Փարիզի նորաձևության շաբաթների հետ միասին։ Միջոցառման ընթացքում իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորություն են ունենում լավագույն դիզայներնեը, սակայն աստղերը նույնպես ետ չեն մնում ու փորձում են ցնցել հանրությանն իրենց շքեղ զգեստներով։ Ստորև ձեզ ենք ներկայացնում միջոցառման լավագույն լուքերը։