Ցանցում է հայտնվել Apple-ի հաջորդ սերնդի iPhone սմարթֆոնների նոր լուսանկարը, որը պայմանական անվանվել է iPhone 9: Ընկերությունը դեռ պաշտոնապես չի հաստատել ինֆորմացիոն արտահոսքի հետրանքով հայտնված լուսանկարը, սակայն չի էլ մերժել այն:
Տվյալ արտահոսքի պատճառը չինական Sanfeng պատյաններ արտադրող ընկերությունն է:

Նշվում է, որ iPhone 9 սմարթֆոններն ավելի հաստ կլինեն քան X-ն ու չեն ունենա մատնահետքի սկաներ:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ընկերությունը կներկայացնի iPhone-ի երեք մոդել՝ 5,8, 6,1, 6,5 դույմ էկրաններով։