Ուղիղ 22 տարի առաջ այսօրը սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ հիփ հոփի պատմության մեջ ամենահայտնի իրադարձությունը, Լաս Վեգասում հրազենային վիրավորում ստացավ հիփ հոփ լեգենդ՝ Tupac Shakur-ը։ Չնայած բժիշկների ջանքերին դեպքից 6 օր անց, սեպտեմբերի 13-ին ներքին արյունահոսության հետևանքով աշխարհը կորցրեց մարդկային ռասայի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկին։

ՊԱՏԱՀԱՐԸ։ Pac-ն իր երբեմնի ընկերոջ Suge Knight-ի հետ սեպտեմբերի 7-ի երեկոյան Mike Tyson-ի ու Bruce Seldon-ի մենամարտից հետո տեղեկանալով, որ համալիրի տարածքում գտնվում է Crips գենգի անդամ՝ Orlando Anderson-ն ով դեպքից օրեր առաջ թալանել էր Death Row լեյբլի անդամներից մեկին, հարձակվում է վերջինիս վրա ու ծեծկռտուք ստեծղում, ինչը ֆիքսում են համալիրի տեսախցիկները (ստորև ներկայացնում եմ այն):

Ավելի ուշ Pac-ը Suge-ի ուղեկցությամբ դուրս է գալիս համալիրի տարածքից ու նստելով վերջինիս BMW 750iL ավտոմեքենան ուղևորվում է ակումբ։ 22:50-22։55 ընկած ժամանակահատվածում կարմիր լույսի Pac-ն իջեցնում է իր պատուհանն ու մի քանի բառ փոխանակում երկրպագուներից մեկի հետ, ով չի էլ մտածում, որ լուսանկարում է

լեգենդի վերջին լուսանկարը։ 23:00-23:05 սահմաններում ոստիկանությունը կանգնեցնում է տղաների մեքենան բարձր երաժշտության ու ռեգիստրացիոն նշանների բացակայման համար, սակայն չի տուգանում։ Ընդամենը 10 րոպե անց կանգնելով կարմիր լույսի ներքո, Pac-ը սկսում է զրուցել ձախ կողմում կանաչ լույսին սպասող աղջիկների հետ ու առաջարկում նրանց ընկերակցել, 5 րոպե անց Suge-ի մեքենային ձապ կողմից մոտենում է չարաբաստիկ սպիտակ Cadillac-ը, որի ուղևորը իջեցնելով պատուհանները մի քանի անգամ կրակում է Pac-ի վրա։
Ուղևորի անձնի ինքնությունը 22 տարի շարունակ անհայտ է եղել։ Քննադատները, երկրպագուներն ու արտիստի ընկերները տարբեր վարկածներ էին առաջ բերում։ Ոմանք պնդում էին, որ մարդասպանին ուղարկել էր B.I.G-ն, ոմանք պդնում էին, որ հենց կառավարությունն է պատվիրել լեգենդի մահը, իսկ ոմանք համոզված էին, որ մարդասպանը հենց Orlando-ն է։ 2018 թվականի հուլիսին հարցազրույցներից մեկում նախկին գանգստեր՝ Duane Davis-ն ով հանդիսանում է Orlando-ի զարմիկը, պաշտոնապես հայտարարում է, որ Pac-ի մարդասպանը հենց Orland-ն է (տվյալ հայտարարության մասին կարող ես կարդալ հղումով

2017 թվականին մեծ էկրանին բարձրացած «All Eyez On Me» ֆիլմում մանրամասն ներկայացվել է պատահարը։

@pretylord