Tesla-ի հիմնադիր՝ Elon Musk-ը հայտարարել է, որ ընկերությունը հասել է իր նպատակին թողարկելով 5000 օրինակ Model 3 էլեկտրոմեքենա մեկ շաբաթում:
Ապրիլի սկզբում հաղորդվել էր, որ ընկերությունը սկսել է մեկ շաբաթում արտադրել 2000 ավտոմեքենա ու չնայած նրան, որ տվյալ ցուցանիշն արդեն իսկ բարձր էր, Tesla-ն շարունակեց նոր ռեկորդներ գրանցել: Սկզբում ընկերությունը արտադրեց 2500 մեքենա, ապա հայտարարեց, որ մտադիր է այդ թիվը բազմապատկել ու հասցնել 5000-ի: Արդեն այսօր Musk-ը հպարտորեն ասում է.

“Մենք արեցինք դա: Սա թիմային զարմանալի աշխատանք է: Հպարտանում եմ ձեզնով: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նման թիմի հետ”

Նշվում է նաև, որ  շաբաթում արտադրվել է 5 000 միայն Model 3, իսկ ընդհանուր ընկերությունը թողարկել է 7000 ավտոմեքենա ներառյալ S ու X մոդելները: