Apple ընկերությունը հայտարարել է իր նոր ականջակալների թողարկման մասին: Հաղորդում է Bloomberg պարբերականը:

Նոր AirPods 3 ականջակալները զինված կլինեն բիոմետրիկ սենսորներով, որոնք օգտատիրոջը կհաղորդեն սեփական սրտի աշխատանքի տվյալները: Ջրակայուն, սմարթ ականջակալները կարժենան 159 դոլար ու վաճառքի դուրս կգան 2019 թվականին: Նոր սերնդի AirPods-երը կֆիլտրեն նաև աղմուկը: