Դեբյուտից 19 տարի անց BMW ընկերությունը ներկայացրել է իր 8-րդ սերիայի նոր սերնդի մոդելը: Չորս տեղանի կուպեն ի զարմանս ավտոսիրահարների չափսերով ավելի մեծ է քան սերիայի նախկին մոդելները: 1830 կգ քաշով ավտոմեքենան զինված է մոդերնիզացված V8 4.4 բիոտուրբո շարժիչով, 100 կմ/ժ հասնում է 4,9 վարկյանում ու ունի 4 ռեժիմ Eco Pro, Comfort, Sport ու Sport+: Այն նաև համալրված է iDrive 7.0 մուլտիմեդիական կոմպլեքսով, սենսորային 10,25 դյույմանոց դիսփլեյով, նավիգացիայով, ինտերներ հնարավորություններով ու Microsoft Office 365 ու Skype ծրագրերով:

Ավտոմեքենան վաճառքի դուրս կգա 2018 թվականի նոյեմբերից: