Անցած տարի BMW-ի կողմից առաջին անգամ հանրության դատին հանձնված Z4 սպորտային մեքենայի կոնցեպտն արդեն իրականություն է։ Կաբրիոլետը համալրված է 6 ցիլինդրային շարժիչով, որը ստացել է «ծայրահեղ հզոր» մականունը։ Էքսպերտները ենթադրում են, որ մեքենան «զինված» է նաև երկու տուրբոյանոց, 3 լտրանոց շարժիչով։ Ցավոք այլ տեղեկություններ դեռ չկան։ Հայտնի է, որ մեքենան ցուցդրվելու է օգոստոսի 23-ին Pebble Beach Concours d’Elegance միջոցառման շրջանակներում։