Conor McGregor-ի մարզիչը Owen Roddy-ն հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Conor-ը Khabib Nurmagomedov-ի հետ մարտից հետո չի ավարտի իր կարիերան։

«Անկեղծ ասած չգիտեմ կավարտի՞ արդյոք Conor-ն իր կարիերան թե ոչ, սակայն կարող եմ ասել, որ ամենայաին հավանականությամբ չի ավարտի։ Նա հոգեպես ընդհանրապես չի փոխվել, այնպես որ ես չգիտեմ թե ինչ կկատարվի մարտից հետո։ Ես միշտ համարել եմ, որ նրա կարիերայի ավարտը կախված է իրեն առաջարկած մարտերից։ Մեզ իրոք սպասվում է պատմության մեջ ամենամեծ խաղը։ Մենք ուղղակի կբարձրանանք ռինգ ու կանենք դա, իսկ հետո Conor-ը երևի եևս մեկ մարտի կհամաձայնվի»

Հիշեցնենք, որ պատմության մեջ ամենասպաված մենամարտը կկայանա հոկտեմբերի 6-ին, Լաս Վեգասում։