Իսպանիայի հարկային կազմակերպությունը հաստտել է Cristiano Ronaldo-ի գործով դատարանի որոշումը, ըստ որի ֆուտբոլիստը հարկերից խուսափելու հետևանքով դատապարտվում է երկու տարի ազատազրկմամբ: Այս մասին հայտնում է EFE լրատվականը:
Ըստ տեղեկությունների չնայած նրան, որ Ronaldo-ն ազատազրկման է դատապարտվել երկու տարի ժամկետով, չի հայտնվի ճաղերից անկողմ, քանզի վերջինս համագործակցության եզրեր գտնելով օրենքի հետ, պատրաստ է վճարել 19 միլիոն եվրո տույժ: Այսպիսով ֆուտբոլիստը կենթարկվի պայմանական ազատազրկման: