Ինֆորմացիայի հոսքից պարզ է դառնում, որ Samsung Galaxy Note 9-ի արտաքին տեսքը համարյա անփոփոխ է մնացել: Համացանցում հայտնված տեղեկությունները փաստում են, որ Note 9-ի դիմային հատվածում տեղակայված է Infinity դիսփլեյը, իսկ հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ  Note 9-ի ետին հատվածը մոդիֆիկացված է: Samsung-ի նոր ֆլագմանի չափսերը 161,9 x 76,3 մմ են, էկրանը 6,3 դյույմ, այն նաև երկու միլիմետրով ավելի լայն է քան նախորդ մոդելը:

Ըստ տեղեկությունների այն վաճառքի դուրս կգա օգոստոսի 9-ին: Առաջարկում ենք դիտել տեսանյութը: