Վերջերս Instagram-ը հաճախ է թարմեցնում հավելվածն այդպիսով նոր հնարավորություններ ընձեռնելով օգտատերերին: Շուտով Instagram-ում մինչև մեկ րոպե տեսանյութի փոխարեն հնարավոր կլինի ներբեռնել 1 ժամ տեւողությամբ տեսանյութեր: Սակայն դեռ ուրախանալ պետք չէ, քանզի այս գործառույթը ամենային հավանականությամբ հասանելի է լինելու միայն Instagram Stories-ին: Կոնկրետ տեղեկություններ հավելվածի թարմեցման վերաբերյալ դեռ չկան: Հնարավոր է նաև, որ նոր ֆունկցիան հասանելի լինի ողջ ծառայության համար: