Instagram հավելվածը ներկայացնում է իր նոր ֆունկցիան, որի օգնությամբ օգտատերերը կարող են տեղեկանալ թե օրվա մեջ ինչքա՞ն ժամանակ են վատնում ինսթագրամյան մեմեր ու այլ նկարներ թերթելու համար: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, Instagram-ը փորձում է վերացնել համացանցային կախվածությունը, ուստի այդ իսկ պատճառով էլ մտածել է սխեմա, որի օգնությամբ հավելվածը կֆիքսի օգտատիրոջ ծախսած ժամանակը, հնարավորություն կտա կոնկրետ թայմեր դնել, որը կօգնի սահմանափակել հավելվածի օգտագործման ժամանակը, իսկ նշված ժամանակի ավարտից հետո հավելվածը ավտոմատ կերպով կփակվի: Փակվելուց հետո մի քանի ժամ շարունակ հավելվածից ոչ մի ծանութում չի գա:

Այս սխեման արդեն փորձնական հասանելի է, սակայն կոնկրետ օգտատերերի համար, որոնց պատահականության սկզբունքով ընտրել է ընկերության համակարգիչը: Եթե չունեք նման ֆունկցիա, մի անհանգստացեք, քանզի այն հաստատվելուն պես հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար: