Johnny Depp-ի երկրպագուները ցավոք այլևս հնարավորություն չեն ունենա տեսնել նրան «Pirates of the Caribbean» ֆիլմում, քանզի դերասանն այլևս չի ստանձնի Jack Sparrow-ի կերպարը։ Այս մասին հայտնել է Мovie Web լրատվականը։

«Մենք մտադիր ենք նախագծին նոր շունչ տալ։ Մենք սիրում ենք ծովահեններին, սակայն նոր մասում մտադիր ենք որոշակի փոփոխություններ կատարել», – հայտարարել է Disney ընկերության պրոդյուսեր՝ Sean Bailey-ն։

Այլ տեղեկություններ ֆիլմի շարունակության մասին դեռևս չեն հաղորդվում։