Կինոռեժիսոր՝ Todd Phillips-ը հայտարարել է, որ DC կոմիքսային աշխարհի ամենահայտնի կերխարներից մեկի Joker-ի մասին ֆիլմի նկարահանումներն ավարտված են։

«Նկարահանումներն արդեն ավարտված են։ Շնորհակալություն եմ հայտնում Նյու Յորքի ամենապրոֆեսիոնալ թիմին։ Նկարահանումները բավականին հետաքրքիր անցան, սակայն դա դեռ ամենը չէ», – նշել է ռեժիսորը։

Ֆիլմի գործողությունները զարգանում են 1980-ական թվականներին, երբ Joker-ը ուղղակի չարագործ լինելուց բացի դառնում է Batman-ի գլխավոր թշնամի։

Նշենք, որ Joker-ին կմարմնավորի դերասան՝ Joaquin Phoenix-ը։