Kanye West-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Jay-Z-ին պատկանող Roc-A-Fella Records ընկերությանը։ Ըստ հաղորդված տեղեկությունների արտիստը պահանջում է նյութական կոնպենսացիա։

West-ը նշում է, որ 2003 թվականին պայմանագիր կնքելով լեյբի հետ, հանդիսացել է ավելի քան 200 սինգլների հեղինակ, որոնց հեղինակային իրավունքները փոխանցվել են լեյբլին։

Այլ տեղեկություններ կապված դատական գործի հետ դեռևս չեն հաղորդվում։ Ինքը՝ Jay-Z-ն դեռ պաշտոնապես չի խոսել ստեղծված իրավիճակի մասին։

Նշենք նաև, որ ճապոնական ընկերություններից մեկը դատական հայց է ներկայացրել Kanye West-ի դեմ, մեղադրելով վերջինիս Yeezy-ի նոր հավաքածուի համար պատվիրված կտորի համար չվճարելու պատճառով։ Ըստ տեղեկությունների արտիստը տվյալ ընկերությանը պարտք է մոտ 600,000 դոլար: