Kardashian/Jenner ընտանիքները կարծես անպակաս են սկանդալներից։ Օրեր առաջ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած լուրը Khloe Kardashian-ի ամուսնու՝ Tristan Thompson ու ընտանիքի վաղեմի ընկեր հանդիսացող՝ Jordyn Woods-ի դավաճանության մասին դեռ չէր էլ հանդարտվել, երբ Kylie Jenner-ը սկսեց մեղադրել՝ Travis Scott-ին դավաճանության մեջ։ Մեղադրանքին ի պատասխան արտիստը ջնջեց իր ինսթագրամյան էջն ու որոշեց հեռու մնալ սոցիալական կայքերում ակտիվ լինելուց։

Ըստ հաղորդված տեղեկությունների Kylie Jenner-ի մեղադրանքի պատճառ է հանդիսացել Scott-ի ինսթագրամյան նամակագրությունները որոշ կանանց հետ, ուստի վերջինս որոշել է իր հավատարմությունն ապացուցել ջնջելով իր միկրոբլոգը։

Հաղորդվում է, որ Jenner-ն ու Scott-ը չեն խզել հարաբերություններն ու փորձում են հաշտության եզրեր գտնել։