Marvel ընկերությունը պատրաստվում է «Star Wars» գիտաֆանտաստիկ սագայի թերևս ամենահայտնի կերպարներից մեկի՝ Darth Vader-ի մասին նոր կոմիքս ստեղծել։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter լրատվականը։

«Dark Visions» անվանումը ստացած կոմիքսի հեղինակները Dennis Hopeless-ն ու Greg Smallwood-ն են։

Նոր նախագծի մասին հեղինակները բարձրաձայնեցին, երբ չեղյալ հայտարարեցին Vader-ի մասին մյուս կոմիքսի «Shadow of Vader» նախագիծը։

«Դուք կճանաչեք Vader-ին բոլորովին այլ կողմից, որից որ երբեք չեք ճանաչել», – նշում են կոմիքսի հեղինակները։

Այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։