Motorola-ն ով ամիսներ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է նորովի մուտք գործել սմարթֆոնային շուկա, ներկայացրել է իր Moto P30 սմարթֆոնը, որն առաջին հայացքից անհնար է տարբերել iPhone X-ից։

6,2-դյույմանոց դիսփլեյով, 2,5D ապակիով, 8 միջուկային սմարթֆոնը համալրված է նաև 6 կամ 64 ԳԲ օպերատիվ ու 128 ներկառուցված հիշողությանբ։ Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 16 ՄՊ է, իսկ դիմայինը 12 ՄՊ։ Այլ տեղեկություններ սմարթֆոնի վերաբերյալ դեռ չկան, սակայն հանրությունն արդեն սկսել է մեղադրել Motorola-ին Apple-ին կրկնօրինակելու համար։