Այսօր Սան Խոսեում տեղի է ունեցել WWDC-2018 (Worldwide Developers Conference ) միջոցառումը, որի ժամանակ խնձորային ընկերությունը ներկայացրել է նոր iOS օպերացիոն համակարգը:

Պրեզենտացիան վարում էր Քրեյգ Ֆեդերիգին` ընկերության նորամուծությունների վիցե նախագահը: Նա հասարակության ուշադրությունը հրավիրեց  այն փաստի վրա, որ ստեղծողները մեծ ժամանակ են հատկացրել նորամուծությունների վրա: Նրա խոսքով 12-րդ օպերացիոն համակարգը  նախորդներից մինիմում երկու անգամ ավելի արագ է: Նրա խոսքով, եթե թարմացվի 2016 թվականի iPhone 6 Plus-ը, ապա նրա պիտանելիությունը և օգտակարությունը կմեծանա որակապես: Ծրագրերը կներբեռնվեն 40%-ով ավելի արագ, տեսախցիկը`70%-ով:

Գլխավոր նորամուծություններից մեկն էլ վերաբերում էր ARKit-ին: Հիմա այն բազմաօգտագործող ծրագիր ունի, ավելի շուտ է կողմնորոշվում և աշխատում շրջակա առարկաների հետ: Դրա շնորհիվ ավելացել է Measure ծրագիրը` նա վիրտուալ ձևով թույլ է տալիս չափել առարկաները` տեսախցիկի շնորհիվ: Ֆոտո բաժինն ավելի մատչելի է, ibooks այլևս չկա, դրա փոխարեն գործում է Apple books-ը մինիմալիստական դիզայնով: Էմոջիները սկսել են լեզու հանել, կա նաև Memoji, որը թույլ է տալիս ստեղծել անհատական էմոջիներ: Այլ նորություններից գործում է գիշերային մեխանիզմ, թե որքան ենք անցկացնում ժամանակը տարբեր ծրագրերում, նաև Facetime- ի խմբակային զանգեր: Սիրին ևս մի շարք հնարավորություններ կունենա: Իսկ այս ամենից հնարավոր կլինի օգտվել այս աշնանից: