Apple ընկերությունը թողարկելով iPhone X սմարթֆոնները պլանավորում էր մոդիֆիկացնել այն անլար լիցքավորման մեխանիզմով, այդպիսով iPhone-ից հեռացնելով USB լարով լիցքավորման հին մեթոդը, սակայն տվյալ տեխնոլոգիան ինչպես հաղորդվում է շատ դանդաղ էր լիցքավորում հեռախոսն ու ընկերությունը ստիպված եղավ ետ կանգնել նախապես պլանավորած նորամուծությունից: Այս մասին գրում է The Next Web պարբերականը:

Ինչպես պարզ է դառնում iPhone -ի նոր մոդելների փոփոպվող տեսքից, ընկերության գլխավոր դիզայներ՝ Jony Ive-ը մտադիր է ամբողջովին վերացնել սմարթֆոնի վրա բոլոր “ավելորդ” դետալները, ականջակալների ու լիցքավորման լարի համար նախատեսված միակիչների ու անգամ Home կոճակը դարձնելով այն “մեկ մարմին”:

Նոր տեխնոլոգիան ըստ ընկերության կողմից հաղորդած տեղեկությունների, պետք է թողարկվեր հունիսին, սակայն ինչպես պարզ դարձավ տվյալ մեթոդով լիցքավորվող սարքերի մեխանիզմը շատ բարդ է ու մոտակա ժամանակներս ընկերությունը շեշտադրությունը դրել է լիցքավորման անլար սարք ստեղծելու վրա: Ըստ տեղեկուտյունների նոր սմարթֆոնները կլիցքավորվեն AirPower գորգի շնորհիվ, իսկ նորամուծությունն ամենային հավանականությամբ լույս կտեսնի սեպտեմբերին: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: