Adidas-ը Ատլանտայում սկսել է նոր SPEEDFACTORY AM4 սնիքերների ստեղծագործական աշխատանքները: Սիլուետների արտաքին դիզայնով զբաղվում են ATL United Training Ground-ն ու արտիստներ՝ Travis Love-ն ու Rich the Kid-ը:

AM4MLS սնիքերները միակն են, որոնք կունենան NFC չիպ: Վերջինս հնարավորություն կտա մուտք գործել Rich The Kid-ի կողմից ստեղծված Spotify-ի փլեյլիսթ, որտեղ ներկայացված կլինեն Ատլանտայի երաժշտական ողջ մշակույթը:

Ամերիկյան HYPEBEAST պորտալը ներկա գտնվելով ստեղծագործական աշխատանքներին որոշ լուսանկարներ է հրապարակել, որոնք ստորև ներկայացնում ենք: