Travis Scott-ն ով այս տարի Maroon 5-ի հետ միասին կատարելու է ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպման բացումը, հայտնվել է հեղինակավոր Rolling Stone ամսագրի շապիկին։

Ամսագրի հետ զրույցում արտիստը խոսել է վերջերս թողարկված ալբոմի, համերգարշավի, դստեր ու ընտանիքի մասին։

 

SCOTT-Ն ՈՒ JENNER-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

«Շուտով կամուսնանանք։ Ինձ ուղղակի որոշ ժամանակ է պետք։ Պետք է յուրահատուկ կերպով առաջարկություն անեմ։ Մարդիկ գաղափար չունեն թե ինչքան ամուր են մեր հարաբերությունները»

 

ԴՍՏԵՐ ՄԱՍԻՆ

«Մենք չենք թողնում, որ ինչ-որ իրադարձություն խանգարի մեզ ժամանակ անցկացնել մեր դստեր հետ։ Շաբաթում հատուկ օր ունենք նրա համար։ Եթե անգամ ես շրջագայության մեջ եմ, դուստրս այցելում է ինձ։ Stormi-ն շատ է ճանապարհորդվում։ Նա ավելի շատ կնիքներ ունի իր անձնագրում քան հասուն մարդիկ»

 

KANYE WEST-Ի ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես բազմիցս խորհուրդ եմ տվել նրան հանգստանալ։ Նշել եմ, որ պետք է հասկանա, որ նա իր մտքերով ու գաղափարախոսությամբ շփոթեցնում է սևամաշկ նոր սերունդին։ Նա իրոք հրաշալի երաժիշտ է, սակայն ես միշտ հիշեցնում եմ իրեն, որ վաղ թե ուշ, նա պետք է նայի իր երեխաների աչքերին»

ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ

«Առհասարակ չեմ սիրում, որ ինչ-որ մեկը խառնվում է անձնական կյանքիս։ Հայտնվելով տարբեր իրավիճակներում ու ֆիքսվելով տեսախցիկների կողմից, միշտ մտահոգություն կա, որ կլինեն լուսանկարներ, որոնք Kylie-ին դուր չեն գա։ Իրականում ես գիտեմ թե ինչն է իր համար կարևոր, սակայն ամեն դեպքում ես ատում եմ տեսախցիկները»

 

Լրագրողի հետ զրույցում արտիստը ցավոք չի զրուցել իր հետագա անելիքների մասին, սական նշել է, որ շարունակելու է համերգային շրջագայությունները։