Պորտուգալացի հարձակվող՝ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես լքեց մադրիդյան Ռեալն ու պայմանագիր կնքեց թուրինյան Յուվենտուսի հետ: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Պորտուգալացու նման որոշման պատճառն ամենային հավանականությամբ ակումբի նախագահ՝ Ֆլորենտինո Պերեսի հետ հասունացած խնդիրն էր, ով մերժել էր ֆուտբոլիստին ու չէր բարձրացրել վերջինիս աշխատավարձը:

Բանակցությունները անցկացվել են Հունաստանում, որտեղ Ռոնալդուն իր հանգիստն էր վայելում աշխարի առաջնությունից հետո:

Ինչպես նշվում է, տրանսֆերի արժեքը 100 մլն եվրո է, իսկ պորտուգալացու տարեկան աշխատավարձը Յուվենտուսում 30 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսվում է կնքել 4 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Ռեալ տեղափոխվեղ 2009 թվականին ու Չեմպիոնների Լիգայում բերեց ակումբին 4 հաղթանակ: