Samsung ընկերությունը սկսել է Galaxy A9 Star ու Galaxy A9 Star Lite սմարթֆոնների վաճառքի պատվերները: Տվյալ սմարթֆոնները, որոնք օգտագործում են Qualcomm ապարատային պլատֆորմա ու աշխատում են Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով, զինված են Super AMOLED FHD+ 6,28 ու 6,0 դյույմանոց դիսփլեյով: Galaxy A9 Star մոդելը աշխատում է Snapdragon 660 8 միջուկային պրոցեսսորով, ունի 24 ու 16 մեգապիքսելանոց երկու տեսախցիկ:

Galaxy A9 Star Lite սմարթֆոնը, որն ավելի էժանագին է ունի 16 ու 5 պիքսելանոց տեսախցիկ ու Snapdragon 450 8 միջուկային պրոցեսսոր: Սմարֆոնն ունի նաև երկու քարտի հնարավորություն: Galaxy A9 Star ու Galaxy A9 Star Lite սմարթֆոնները արժեն 580 ու 420 դոլար: